Հանրապետության հրապարակի օտարումը ժամանակին բավականին զվարթ մեկնարկեց «Արմենիա» հանրահռչակ հյուրանոցով, թև առավ արտաքին գործոց նախարարության վաճառքով և ահա կիսում է հրապարակի հասարակածը։
Մտաբերելով ծննդավայրը` մռայլվեց: Երկհարկանի մեծ ու շեն տան դռները փակ էին, ոչ ոք չէր մնացել, ծնողները մահացել էին, զավակները գաղթել Բաքու: Իրենից բացի, նույնիսկ ամառները, Ադամյանները չէին գալիս. ի՜նչ արած, կյանքի կերպը փոխվել էր:
Հոկտեմբերի 18-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է իր ծրագիրն ու ուղարկել Ազգային ժողով: Արտահերթ նիստում կառավարության ծրագիրը կքննարկվի և, չկասկածեք, կընդունվի:
Քիչ չեն լինի մարդիկ, ովքեր կցանկանան չհամաձայնել ինձ հետ և, ասենք, ընդգծել Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի դերը ապրիլյան իրադարձությունների «մարման» գործում: Դե, կամքը նրանցն է:
ԲՌԻԿՍ-ի կառույցի համար, որին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը և որն իր ազդեցությունը ամրապնդեց 2008-ի տնտեսական ճգնաժամից հետո, շրջադարձային պահ է սկսվում: Պատճառը տնտեսության տեղապտույտն է, որը կապել է քաղաքական տարբեր համակարգերով հինգ երկրները: Հոկտեմբերի 16-ին Գոայում ավարտված գագաթնաժողովում կողմերը չկարողացան կոնկրետ քայլեր մշակել:
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Վեհափառին՝ կառավարություն այցելելու համար և նշել, որ մեծապես կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունում միջազգային գործընկերների աջակցությամբ սկսվել է կուսակցական ակտիվի վերապատրաստման գործընթաց, որ կավարտվի նոյեմբերին Քաղաքական դպրոցի հիմնմամբ:
Եկեք, անուամենայնիվ, ընդունենք, մի պահ մոռանալով վիճելի էլեկտրոնային ուղերձների մասին, որ այսօրվա աշխարհը Թրամփի աշխարհն է ու բոլորս այնտեղ ենք ապրում: Ցավոք, հանրապետականների թեկնածուի համար այս կոնկրետ աշխարհի ամեն անկյունում թշնամիներ են թաքնվում, որ մտադիր են խլել այն, ինչ նրան է պատկանում:
Հոկտեմբերի 14-ին Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողովն էր, հայկական մամուլը հրապարակեց պաշտոնական տեղեկատվությունն ու տարբեր կողմերից մեկնաբանեց նիստը: Երևանում էին Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի նախագահները և Ղազախստանի վարչապետը: Իրադարձություն, որ ամեն օր չի լինում: Ինչո՞ւ էր ՀԱՊԿ գագաթնաժողովը նրանց բերել Երևան:
Անչափ հետաքրքիր վայրիվերումներ եղան Հայաստանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովում: Նախ՝ սպասվում էր, որ հայտարարություն կընդունվի Սիրիայի և Ղարաբաղի առնչությամբ. ՈՒշակովն էր ասել այդ մասին:
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...